ՄերՄարդիկ  
Գլխաւոր
2010-08-31  Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց "Կենգուրուի" մրցանակակիրներին 
  Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց այս տարվա "Կենգուրու" միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթում աչքի ընկած մի խումբ դպրոցականների:

Արդեն երկրորդ տարին է, ինչ նախագահական պալատում ընդունելություն է կազմակերպվում "Կենգուրուի" հաղթող ու մրցանակակիր երեխաների ...
ԱյբԻրականություն
Այբ մայր կայք Այբ հիմնադրամ Այբ ակումբ Այբ ֆորում
Այբ ակումբ | կրթական հիմնադրամ
Նորութիւնների Բաժանորդագրութիւն
Նորութիւնների արխիւ
Վերջին նորութիւններ
2010-08-24  "Այբ" ակումբը համալրվել է նոր անդամով 
  Մանվել Գաբրիելյանը (Հայաստան) միացել է "Այբ"-ի ընդհանուր գործին` դառնալով ակումբի անդամ: "Այբ"-ը սրտանց ողջունում է նոր անդամի մուտքը:
2010-08-19  "Կենգուրուի" հաղթողները վերադարձան միջազգային ճամբարից 
  Օգոստոսի 15-ի առավոտյան "Կենգուրու 2010"-ի երկու հաղթողները վերադարձան Բուլղարիայից: Ութ օր Էդգար Մինասյանն ու Աբրահամ Գրիգորյանը իրենց ակտիվ հանգիստն էին վայելում միջազգային ճամբարում Բուլղարիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից,  Ռուսաստանից և Վրաստանից եկած հասակակիցների հետ՝ ներկայացնելով այնտեղ Հայաստանը:

Երեխաներն ակտիվորեն մասնակցել են ճամբարում կազմակերպված զանազան մրցույթների ու միջոցառումների, այցելել հետաքրքիր ու տեսարժան վայրեր: Ամենից առավել նրանք տպավորվել են դեպի Պիրին լեռան Բեզբոգ գագաթը կազմակերպված արշավից և «մաթեմատիկական կողմնորոշում» կոչվող մրցույթից:

Երեխաների խոսքով՝ ճամբարում նրանք ձեռք բերեցին բազմաթիվ նոր ծանոթություններ, ընկերացան տարբեր մշակույթի ներկայացուցիչների հետ, հնարավորություն ունեցան լինելու հետաքրքիր տուրիստական վայրերում, և, իհարկե, ընդլայնելու իրենց մտահորիզոնը:

Հիշեցնենք, որ միջազգային ամառային ճամբարի ուղեգիրը, որպես հաղթողի մրցանակ, տրամադրել է մրցույթի կազմակերպիչ "Այբ" հիմնադրամը, իսկ ուղևորության ինքնաթիռի տոմսերը տրամադրել է "Կենգուրու 2010"-ի գլխավոր գործընկեր ՎՏԲ-Հայաստան բանկը:

Մեր երկու երիտասարդ հերոսներին ասում ենք բարի վերադարձ և մաղթում նորանոր հաջողություններ:

Ամառային ճամբարի լուսանկարները` "Այբ"-ի ֆորումի պատկերասրահում :

Մրցույթի գլխավոր գործընկեր` ՎՏԲ - Հայաստան բանկ:

Ռուսաց լեզվի գործընկեր` ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կից "Ռոսսոտրուդնիչեստվո" ներկայացուցչություն:

Ինֆորմացիոն հովանավորներ` "Մեդիամաքս" լրատվական գործակալություն և "Կրթություն" շաբաթաթերթ:
2010-08-13  "Այբ" ակումբը համալրվել է նոր անդամով 
  Ռուբեն Սիմոնյանը (ԱՄՆ) միացել է "Այբ"-ի ընդհանուր գործին` դառնալով ակումբի անդամ: "Այբ"-ը սրտանց ողջունում է նոր անդամի մուտքը:
2010-08-07  "Կենգուրուի" հաղթողները մեկնում են Բուլղարիա 
  Այսօր "Կենգուրու" մրցույթի երկու հայ հաղթողները՝ Էդգար Մինասյանն ու Աբրահամ Գրիգորյանը, մեկնեցին Բուլղարիա` մասնակցելու միջազգային ամառային ճամբարի և ներկայացնելու այնտեղ Հայաստանը: Երեխաներին սպասում է 8-օրյա ակտիվ հանգիստ և հետաքրքիր միջոցառումների ու մրցույթների մի ամբողջ շարք: Ճամբարի առօրյայի մասին իրենց տպավորությունները Էդգարն ու Աբրահամը կպատմեն "Այբ"-ի ֆորումում:
 
Հիշեցնենք, որ միջազգային ամառային ճամբարի ուղեգիրը, որպես հաղթողի մրցանակ, տրամադրել է մրցույթի կազմակերպիչ "Այբ" հիմնադրամը, իսկ ուղևորության ինքնաթիռի տոմսերը տրամադրել է "Կենգուրու 2010"-ի գլխավոր գործընկեր ՎՏԲ-Հայաստան բանկը:
 
Մեր երկու երիտասարդ հերոսներին մաղթում ենք բարի ժամանց ճամբարում և, իհարկե, բարի վերադարձ:
 
Մրցույթի գլխավոր գործընկեր` ՎՏԲ - Հայաստան բանկ:
 
Ռուսաց լեզվի գործընկեր` ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կից "Ռոսսոտրուդնիչեստվո" ներկայացուցչություն:
 
Ինֆորմացիոն հովանավորներ` "Մեդիամաքս" լրատվական գործակալություն և "Կրթություն" շաբաթաթերթ:
 
Վերջին նորություններին ծանոթացեք "Այբ"-ի www.ayb.am կայքում:
 
Եթե չեք ուզում այսուհետ ստանալ "Այբ" կրթական հիմնադրամի նորությունները, խնդրում ենք պատասխանել այս նամակին` Subject տողում նշելով Unsubscribe բառը: Շնորհակալություն:
2010-08-02  Հաճելի անակնկալ "Կենգուրու 2010"-ի հաղթողներին ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից 
  Այսօր "Կենգուրու 2010"-ի հաղթողներ 8-րդ դասարանցիներ Էդգար Մինասյանին և Աբրահամ Գրիգորյանին հյուրընկալեց ՎՏԲ-Հայաստան բանկի ղեկավարությունը: Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը անձամբ շնորհավորեց տղաներին իրենց մեծ հաջողության առթիվ, հանձնեց նրանց պատվոգրեր և դեպի Բուլղարիայում միջազգային ամառային ճամբար տանող ինքնաթիռի տոմսեր: Հաղթողներին իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքներն հղեցին նաև "Այբ" հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քհն Արամյանը և "Այբ" ակումբի վարչության նախագահ Աշոտ Ասլանյանը:

Պարգևատրումից հետո Էդգարը և Աբրահամը այցելեցին ՎՏԲ-Հայաստան բանկի "Մոսկվա" մասնաճյուղ, որտեղ մասնաճյուղի կառավարիչ Ալեքսան Սահակյանը ծանոթացրեց նրանց բանկի առօրյա աշխատանքին:

Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ ՎՏԲ-Հայաստան բանկը հանդիսանում է "Կենգուրու" միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի գլխավոր գործընկերը, և արդեն երկրորդ տարին անընդմեջ բանկը մրցույթի հաղթողներին, ի թիվս այլ անակնկալների և որպես լրացուցիչ խրախուսանք, շնորհում է դեպի միջազգային ամառային ճամբար տանող ինքնաթիռի տոմսեր:

Միջոցառման լուսանկարները` "Այբ"-ի ֆորումի պատկերասրահում :

Մրցույթի գլխավոր գործընկեր` ՎՏԲ - Հայաստան բանկ:

Ռուսաց լեզվի գործընկեր` ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կից "Ռոսսոտրուդնիչեստվո" ներկայացուցչություն:

Ինֆորմացիոն հովանավորներ` "Մեդիամաքս" լրատվական գործակալություն և "Կրթություն" շաբաթաթերթ:
2010-07-21  Նոր "ԱյբԼաբ"` Բերդ քաղաքում 
  Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ "Այբ" կրթական հիմնադրամի "ԱյբԼաբ" ծրագրի շրջանակներում գործարկվող "Ինֆորմատիկա" առարկայի ուսումնական լաբորատորիայի բացումը:

"ԱյբԼաբ-երը ժամանակակից լաբորատոր համալիրներ են` իրենց ուրույն տարածքային լուծումներով, կահավորանքի ու սարքավորումների համալրվածությամբ, կոմունիկացիոն և անվտանգության համակարգերով: "ԱյբԼաբ"-երը միավորված են միասնական ցանցի մեջ` ապահովելով փորձի փոխանակումը, ռեսուրսների համատեղ օգտագործումը, կառավարման ընդհանուր տեխնոլոգիաների կիրառումը և այլն:

Ինֆորմատիկայի այս նոր լաբորատորիան համալրված է տասը համակարգիչներով և նախատեսված է տեսական և գործնական պարապմունքներ կազմակերպելու համար: Այն ծառայելու է ինչպես դպրոցական ծրագրերի, այնպես էլ արտադասարանային և խորացված պարապմունքների, համակարգչային ուղեկցում պահանջող այլ առարկաների ուսումնական նպատակների համար:

Ինֆորմատիկայի "ԱյբԼաբ"-ը հովանավորվել է "Այբ" ակումբի հիմնադիր անդամ, հայտնի ֆինանսիստ Արթուր Բերդի (Ֆրանսիա / ԱՄՆ) կողմից, որը հատուկ ժամանել է Հայաստան` ներկա գտնվելու նոր "ԱյբԼաբ"-ի բացմանը: Բացմանը ներկա էին նաև "Այբ" կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:

Հիշեցնենք, որ առաջին "ԱյբԼաբ"-երը` ֆիզիկա և քիմիա առարկաներից, ստեղծվել են Երևանի Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ընթացքի մեջ են Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում տարբեր առարկաների ուսումնական "ԱյբԼաբ"-երի գործարկման ծրագրերը:

Մանրամասները` "Այբ" կրթական հիմնադրամի www.foundation.ayb.am կայքում:
2010-06-28  «Այբ» ակումբի ընդհանուր հավաքի եզրափակիչ միջոցառումները 
  Ավարտվեցին "Այբ" ակումբի անդամների և ընկերների ընդհանուր հավաքի եռօրյա միջոցառումները, որոնք տեղի ունեցան Երևանում հունիսի 24-26-ը և որոնց նպատակն էր ամփոփել "Այբ"-ի անցած ճանապարհը և, որպես բոլոր ծրագրերի ու ջանքերի նյութականացում, մեկնարկել "Այբ"-ի համար առանցքային՝ դպրոց-համայնքի ծրագիրը:

Սրբոց Թարգմանչացը տոնելուց և "Այբ" դպրոցի ծրագրի շուրջ համաժողովից հետո, եզրափակիչ միջոցառումները դարձան դպրոցի հողատարածքում կազմակերպված ֆուրշետը և ավանդական ճանապարհորդությունը` "Շարունակում ենք ճանաչել Հայաստանը" կարգախոսի ներքո:

Հունիսի 25-ի ուշ երեկոյան "Այբ" ակումբի անդամները, գործընկերները, բարեկամները, Հիմնադրամի թիմը, ուսանողներն ու կամավորները  հավաքվեցին "Այբ" դպրոցի հողատարածքում` տոնելու ծրագրի մեկնարկը, կենացներ ասելու և շփվելու: Իսկ շաբաթ օրը` հունիսի 26-ին, «այբականներն» ուղևորվեցին նախ Սաղմոսավանք, ապա բարձրացան Արագած լեռը` ծովի մակերևույթից 3215 մետր բարձրության վրա և օրը եզրափակեցին Արագածի լանջին գտնվող Ամբերդի շրջակա բնության գրկում:

Բոլոր միջոցառումների լուսանկարները` մեր ֆորումի պատկերասրահում :

Միջոցառումներից տեսանյութեր են տեղադրվում նաև YouTube-ում` "Այբ"-ի ալիքով :
2010-06-25  "Այբ" դպրոցի թեմայով համաժողով 
  Այսօր վաղ առավոտից "Այբ" ակումբի անդամները, գործընկերներն ու ընկերները հավաքվեցին քննարկելու "Այբ" դպրոցի ծրագիրը: Համաժողովի նպատակն էր, մասնավորապես, "Այբ կրթական հանգույց" դպրոց-ավանի առաջին փուլի` "Այբ" ավագ դպրոցի գործարկման քննարկումները:

Օրակարգում հետևյալ հարցերն էին.

1.    Հակիրճ հաշվետվություն-ամփոփում "Այբ"-ի անցած ճանապարհի` 2006 թ. փետրվարի 5-ին իր հիմնադրման օրվանից:
2.    "Այբ" ավագ դպրոցի ճարտարապետական նախագծի ներկայացում:
3.    "Այբ" ավագ դպրոցի բիզնես-ծրագրի ներկայացում
4.    "Այբ" ավագ դպրոցի կանոնադրության ներկայացում:
5.    Հայեցակարգային բաց հարցերի քննարկում:
6.    Արդյունքների ամփոփում:

YouTube-ում "Այբ"-ի ալիքի վրա կարող եք գտնել վերոհիշյալ ներկայացումներից տեսագրություններ: Ահա դրանց հղումները.

http://www.youtube.com/watch?v=IoZxW00VI8A
http://www.youtube.com/watch?v=ZELVDh2-GUg
http://www.youtube.com/watch?v=RBqGMxaHsdU
http://www.youtube.com/watch?v=C8Pb9Bv9yBw
http://www.youtube.com/watch?v=Pw0qZxMFOGY
http://www.youtube.com/watch?v=ABI8ky8QaV4
http://www.youtube.com/watch?v=r6xmb9A1lpA

YouTube-ի նոր հղումներ դեռ կլինեն:

Օրվա լուսանկարները` մեր ֆորումի պատկերասրահում :

Օրը եզրափակվելու է "Այբ" դպրոցի հողատարածքում, որտեղ "Այբ" միաբանության մարդիկ տոնելու են Ավագ դպրոցի շինարարության մեկնարկը և գավաթ բարձրացնելու ծրագրի հաջող ընթացքի համար:

"Այբ" դպրոցի կայքէջ` www.alh.am :

.
2010-06-24  Տոնում ենք Սրբոց Թարգմանչաց տոնը 
  Այսօր մեկնարկեց "Այբ" ակումբի անդամների և ընկերների ընդհանուր հավաքի եռօրյա միջոցառումների շարքը` Սրբոց Թարգմանչաց տոնի առիթով Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու ավանդական այցելությամբ: "Այբ"-ը իր կարևորագույն միջոցառումները ժամանակային առումով հարմարեցնում է հունիս-հուլիսին և հոկտեմբերին նշվող այս զույգ տոներին: "Այբ" ակումբի անդամները, ընկերները, ընտանիքի անդամները մասնակցեցին սուրբ պատարագին` ի հիշատակ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի ու հայ ժողովրդի կյանքի մեծագույն և եզակի՝ Թարգմանչաց շարժման: Ապա նրանք բոլորով տեղափոխվեցին Աշտարակի մի հյուրընկալ տուն` մտորելու օրվա խորհրդի շուրջ, հանգստանալու, շփվելու, քննարկելու…

Օրվա լուսանկարները` մեր ֆորումի պատկերասրահում :

Վաղն առավոտվանից "Այբ" միաբանության անդամները կհավաքվեն՝ քննարկելու "Այբ" դպրոց-համայնքի առաջին փուլի` Ավագ դպրոցի գործարկումը: Մանրամասները` հաջորդիվ:
Հայ
Рус
Eng
ԱյբԳաղափար
Նորութիւնների արխիւ  
Տարի
Ամիս
 
Նորութիւնների Բաժանորդագրութիւն  
Անուն
ազգԱնուն
Էլ.փոստ
Երկիր
    
տեղափոխել
 
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց "Կենգուրուի" մրցանակակիրներին
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց այս տարվա "Կենգուրու" միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթում աչքի ընկած մի խումբ դպրոցականների:

Արդեն երկրորդ տարին է, ինչ նախագահական պալատում ընդունելություն է կազմակերպվում "Կենգուրուի" հաղթող ու մրցանակակիր երեխաների համար: Բարի ավանդույթի համաձայն, նախագահն իր նստավայրում հանդիպում է տաղանդաշատ դպրոցականների հետ` անձամբ շնորհավորելու նրանց ուսումնական ձեռքբերումների կապակցությամբ: Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալեց 14 դպրոցականներից բաղկացած "Կենգուրուի" պատվիրակությանը, այդ թվում` այս տարվա մրցույթի երկու հաղթողներին՝ Էդգար Մինասյանին (Երևան) և Աբրահամ Գրիգորյանին (գ. Վանաշեն, Արարատի մարզ), յուրաքանչյուր մարզում լավագույն արդյունք ցուցաբերած 11 մրցանակակիրների և Արցախում այս տարի առաջին անգամ կազմակերպված փորձնական մրցույթում ամենաբարձր միավորներ հավաքած աշակերտուհուն: Նախագահը երեխաներին նվիրեց գրքեր և շնորհեց հավաստագրեր` մաղթելով նրանց եռանդ ու հավատ կրթական նոր բարձունքներ նվաճելու ճանապարհին:

Նախագահական պալատում ընդունելությունից հետո երեխաները այցելեցին Մատենադարան, ուր նրանց համար կազմակերպվեց մեկժամյա էքսկուրսիա:

"Կենգուրուի" հաղթողների ու մրցանակակիրների համար ծրագրված այսօրվա միջոցառումները շարունակվեցին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում, որտեղ երեխաներին ողջունեց և օրհնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դպրոցականների համար կազմակերպվեց նաև էքսկուրսիա  թանգարանով և գանձատնով:

Օրվա միջոցառումների լուսանկարները կգտնեք "Այբ"-ի ֆորումի պատկերասրահում :

"Կենգուրուն" Հայաստանում անցկացվում է ԿԳՆ հովանու ներքո:

Մրցույթի գլխավոր գործընկեր` ՎՏԲ - Հայաստան բանկ:

Ռուսաց լեզվի գործընկեր` ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կից "Ռոսսոտրուդնիչեստվո" ներկայացուցչություն:

Ինֆորմացիոն հովանավորներ` "Մեդիամաքս" լրատվական գործակալություն և "Կրթություն" շաբաթաթերթ:

տեղափոխել
 
"Այբ" ակումբը համալրվել է նոր անդամով
Մանվել Գաբրիելյանը (Հայաստան) միացել է "Այբ"-ի ընդհանուր գործին` դառնալով ակումբի անդամ: "Այբ"-ը սրտանց ողջունում է նոր անդամի մուտքը:

տեղափոխել
 
"Կենգուրուի" հաղթողները վերադարձան միջազգային ճամբարից
Օգոստոսի 15-ի առավոտյան «Կենգուրու 2010»-ի երկու հաղթողները վերադարձան Բուլղարիայից: Ութ օր Էդգար Մինասյանն ու Աբրահամ Գրիգորյանը իրենց ակտիվ հանգիստն էին վայելում միջազգային ճամբարում Բուլղարիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից,  Ռուսաստանից և Վրաստանից եկած հասակակիցների հետ՝ ներկայացնելով այնտեղ Հայաստանը:

Երեխաներն ակտիվորեն մասնակցել են ճամբարում կազմակերպված զանազան մրցույթների ու միջոցառումների, այցելել հետաքրքիր ու տեսարժան վայրեր: Ամենից առավել նրանք տպավորվել են դեպի Պիրին լեռան Բեզբոգ գագաթը կազմակերպված արշավից և «մաթեմատիկական կողմնորոշում» կոչվող մրցույթից:

Երեխաների խոսքով՝ ճամբարում նրանք ձեռք բերեցին բազմաթիվ նոր ծանոթություններ, ընկերացան տարբեր մշակույթի ներկայացուցիչների հետ, հնարավորություն ունեցան լինելու հետաքրքիր տուրիստական վայրերում, և, իհարկե, ընդլայնելու իրենց մտահորիզոնը:

Հիշեցնենք, որ միջազգային ամառային ճամբարի ուղեգիրը, որպես հաղթողի մրցանակ, տրամադրել է մրցույթի կազմակերպիչ «Այբ» հիմնադրամը, իսկ ուղևորության ինքնաթիռի տոմսերը տրամադրել է «Կենգուրու 2010»-ի գլխավոր գործընկեր ՎՏԲ-Հայաստան բանկը:

Մեր երկու երիտասարդ հերոսներին ասում ենք բարի վերադարձ և մաղթում նորանոր հաջողություններ:

Ամառային ճամբարի լուսանկարները` «Այբ»-ի ֆորումի պատկերասրահում :

Մրցույթի գլխավոր գործընկեր` ՎՏԲ - Հայաստան բանկ:

Ռուսաց լեզվի գործընկեր` ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կից «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչություն:

Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:

տեղափոխել
 
"Այբ" ակումբը համալրվել է նոր անդամով
Ռուբեն Սիմոնյանը (ԱՄՆ) միացել է «Այբ»-ի ընդհանուր գործին` դառնալով ակումբի անդամ: «Այբ»-ը սրտանց ողջունում է նոր անդամի մուտքը:

տեղափոխել
 
"Կենգուրուի" հաղթողները մեկնում են Բուլղարիա
Այսօր «Կենգուրու» մրցույթի երկու հայ հաղթողները՝ Էդգար Մինասյանն ու Աբրահամ Գրիգորյանը, մեկնեցին Բուլղարիա` մասնակցելու միջազգային ամառային ճամբարի և ներկայացնելու այնտեղ Հայաստանը: Երեխաներին սպասում է 8-օրյա ակտիվ հանգիստ և հետաքրքիր միջոցառումների ու մրցույթների մի ամբողջ շարք: Ճամբարի առօրյայի մասին իրենց տպավորությունները Էդգարն ու Աբրահամը կպատմեն «Այբ»-ի ֆորումում:
 
Հիշեցնենք, որ միջազգային ամառային ճամբարի ուղեգիրը, որպես հաղթողի մրցանակ, տրամադրել է մրցույթի կազմակերպիչ «Այբ» հիմնադրամը, իսկ ուղևորության ինքնաթիռի տոմսերը տրամադրել է «Կենգուրու 2010»-ի գլխավոր գործընկեր ՎՏԲ-Հայաստան բանկը:
 
Մեր երկու երիտասարդ հերոսներին մաղթում ենք բարի ժամանց ճամբարում և, իհարկե, բարի վերադարձ:
 
Մրցույթի գլխավոր գործընկեր` ՎՏԲ - Հայաստան բանկ:
 
Ռուսաց լեզվի գործընկեր` ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կից «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչություն:
 
Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:
 
Վերջին նորություններին ծանոթացեք «Այբ»-ի www.ayb.am կայքում:
 
Եթե չեք ուզում այսուհետ ստանալ «Այբ» կրթական հիմնադրամի նորությունները, խնդրում ենք պատասխանել այս նամակին` Subject տողում նշելով Unsubscribe բառը: Շնորհակալություն:

տեղափոխել
 
Հաճելի անակնկալ "Կենգուրու 2010"-ի հաղթողներին ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից
Այսօր «Կենգուրու 2010»-ի հաղթողներ 8-րդ դասարանցիներ Էդգար Մինասյանին և Աբրահամ Գրիգորյանին հյուրընկալեց ՎՏԲ-Հայաստան բանկի ղեկավարությունը: Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը անձամբ շնորհավորեց տղաներին իրենց մեծ հաջողության առթիվ, հանձնեց նրանց պատվոգրեր և դեպի Բուլղարիայում միջազգային ամառային ճամբար տանող ինքնաթիռի տոմսեր: Հաղթողներին իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքներն հղեցին նաև «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քհն Արամյանը և «Այբ» ակումբի վարչության նախագահ Աշոտ Ասլանյանը:

Պարգևատրումից հետո Էդգարը և Աբրահամը այցելեցին ՎՏԲ-Հայաստան բանկի «Մոսկվա» մասնաճյուղ, որտեղ մասնաճյուղի կառավարիչ Ալեքսան Սահակյանը ծանոթացրեց նրանց բանկի առօրյա աշխատանքին:

Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ ՎՏԲ-Հայաստան բանկը հանդիսանում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի գլխավոր գործընկերը, և արդեն երկրորդ տարին անընդմեջ բանկը մրցույթի հաղթողներին, ի թիվս այլ անակնկալների և որպես լրացուցիչ խրախուսանք, շնորհում է դեպի միջազգային ամառային ճամբար տանող ինքնաթիռի տոմսեր:

Միջոցառման լուսանկարները` «Այբ»-ի ֆորումի պատկերասրահում :

Մրցույթի գլխավոր գործընկեր` ՎՏԲ - Հայաստան բանկ:

Ռուսաց լեզվի գործընկեր` ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կից «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչություն:

Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:

տեղափոխել
 
Նոր "ԱյբԼաբ"` Բերդ քաղաքում
Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ "Այբ" կրթական հիմնադրամի "ԱյբԼաբ" ծրագրի շրջանակներում գործարկվող "Ինֆորմատիկա" առարկայի ուսումնական լաբորատորիայի բացումը:

"ԱյբԼաբ"-երը ժամանակակից լաբորատոր համալիրներ են` իրենց ուրույն տարածքային լուծումներով, կահավորանքի ու սարքավորումների համալրվածությամբ, կոմունիկացիոն և անվտանգության համակարգերով: "ԱյբԼաբ"-երը միավորված են միասնական ցանցի մեջ` ապահովելով փորձի փոխանակումը, ռեսուրսների համատեղ օգտագործումը, կառավարման ընդհանուր տեխնոլոգիաների կիրառումը և այլն:

Ինֆորմատիկայի այս նոր լաբորատորիան համալրված է տասը համակարգիչներով և նախատեսված է տեսական և գործնական պարապմունքներ կազմակերպելու համար: Այն ծառայելու է ինչպես դպրոցական ծրագրերի, այնպես էլ արտադասարանային և խորացված պարապմունքների, համակարգչային ուղեկցում պահանջող այլ առարկաների ուսումնական նպատակների համար:

Ինֆորմատիկայի "ԱյբԼաբ"-ը հովանավորվել է "Այբ" ակումբի հիմնադիր անդամ, հայտնի ֆինանսիստ Արթուր Բերդի (Ֆրանսիա / ԱՄՆ) կողմից, որը հատուկ ժամանել է Հայաստան` ներկա գտնվելու նոր "ԱյբԼաբ"-ի բացմանը: Բացմանը ներկա էին նաև "Այբ" կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:

Հիշեցնենք, որ առաջին "ԱյբԼաբ"-երը` ֆիզիկա և քիմիա առարկաներից, ստեղծվել են Երևանի Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ընթացքի մեջ են Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում տարբեր առարկաների ուսումնական "ԱյբԼաբ"-երի գործարկման ծրագրերը:

Մանրամասները` "Այբ" կրթական հիմնադրամի www.foundation.ayb.am կայքում:

Միջոցառման լուսանկարները` «Այբ»-ի ֆորումի պատկերասրահում :

տեղափոխել
 
«Այբ» ակումբի ընդհանուր հավաքի եզրափակիչ միջոցառումները
Ավարտվեցին "Այբ" ակումբի անդամների և ընկերների ընդհանուր հավաքի եռօրյա միջոցառումները, որոնք տեղի ունեցան Երևանում հունիսի 24-26-ը և որոնց նպատակն էր ամփոփել "Այբ"-ի անցած ճանապարհը և, որպես բոլոր ծրագրերի ու ջանքերի նյութականացում, մեկնարկել "Այբ"-ի համար առանցքային՝ դպրոց-համայնքի ծրագիրը:

Սրբոց Թարգմանչացը տոնելուց և "Այբ" դպրոցի ծրագրի շուրջ համաժողովից հետո, եզրափակիչ միջոցառումները դարձան դպրոցի հողատարածքում կազմակերպված ֆուրշետը և ավանդական ճանապարհորդությունը` "Շարունակում ենք ճանաչել Հայաստանը" կարգախոսի ներքո:

Հունիսի 25-ի ուշ երեկոյան "Այբ" ակումբի անդամները, գործընկերները, բարեկամները, Հիմնադրամի թիմը, ուսանողներն ու կամավորները  հավաքվեցին "Այբ" դպրոցի հողատարածքում` տոնելու ծրագրի մեկնարկը, կենացներ ասելու և շփվելու: Իսկ շաբաթ օրը` հունիսի 26-ին, «այբականներն» ուղևորվեցին նախ Սաղմոսավանք, ապա բարձրացան Արագած լեռը` ծովի մակերևույթից 3215 մետր բարձրության վրա և օրը եզրափակեցին Արագածի լանջին գտնվող Ամբերդի շրջակա բնության գրկում:

Բոլոր միջոցառումների լուսանկարները` մեր ֆորումի պատկերասրահում :

Միջոցառումներից տեսանյութեր են տեղադրվում նաև YouTube-ում` "Այբ"-ի ալիքով :

տեղափոխել
 
"Այբ" դպրոցի թեմայով համաժողով
Այսօր վաղ առավոտից "Այբ" ակումբի անդամները, գործընկերներն ու ընկերները հավաքվեցին քննարկելու "Այբ" դպրոցի ծրագիրը: Համաժողովի նպատակն էր, մասնավորապես, "Այբ կրթական հանգույց" դպրոց-ավանի առաջին փուլի` "Այբ" ավագ դպրոցի գործարկման քննարկումները:

Օրակարգում հետևյալ հարցերն էին.

1.    Հակիրճ հաշվետվություն-ամփոփում "Այբ"-ի անցած ճանապարհի` 2006 թ. փետրվարի 5-ին իր հիմնադրման օրվանից:
2.    "Այբ" ավագ դպրոցի ճարտարապետական նախագծի ներկայացում:
3.    "Այբ" ավագ դպրոցի բիզնես-ծրագրի ներկայացում
4.    "Այբ" ավագ դպրոցի կանոնադրության ներկայացում:
5.    Հայեցակարգային բաց հարցերի քննարկում:
6.    Արդյունքների ամփոփում:

YouTube-ում "Այբ"-ի ալիքի վրա կարող եք գտնել վերոհիշյալ ներկայացումներից տեսագրություններ: Ահա դրանց հղումները.

http://www.youtube.com/watch?v=IoZxW00VI8A
http://www.youtube.com/watch?v=ZELVDh2-GUg
http://www.youtube.com/watch?v=RBqGMxaHsdU
http://www.youtube.com/watch?v=C8Pb9Bv9yBw
http://www.youtube.com/watch?v=Pw0qZxMFOGY
http://www.youtube.com/watch?v=ABI8ky8QaV4
http://www.youtube.com/watch?v=r6xmb9A1lpA

YouTube-ի նոր հղումներ դեռ կլինեն:

Օրվա լուսանկարները` մեր ֆորումի պատկերասրահում :

Օրը եզրափակվելու է "Այբ" դպրոցի հողատարածքում, որտեղ "Այբ" միաբանության մարդիկ տոնելու են Ավագ դպրոցի շինարարության մեկնարկը և գավաթ բարձրացնելու ծրագրի հաջող ընթացքի համար:

"Այբ" դպրոցի կայքէջ` www.alh.am :

տեղափոխել
 
Տոնում ենք Սրբոց Թարգմանչաց տոնը