Կրթութեանը մենք եկել ենք կրթութիւնից, կրթուելու ու կիրթ սերունդ ունենալու նախանձախնդրութիւնից: Մենք ոչ միայն յղանում ենք կրթութեան գաղափարներ, այլեւ սերմանում ենք դրանք եւ աճեցնում: Եւ ի՞նչ ենք կամենում: Որ նրանք բարի պտուղներ տան:
Բոլոր մարդիկ աստղեր են: Նրանցից ոմանք շողում են մեր գաղափարական երկնակամարում: Նրանց տեսնելու համար պէտք չեն նիւթական աստղադիտակներ: Բաւական է վերուղղել մեր մտադիտակը դէպի "Այբ" մարդկային համաստեղութիւն:
Իւրաքանչիւր համակարգ ունի իր սեփական ժամանակը: "Այբ" իրականութեան ժամանակը չափւում է ստեղծագործական գործընթացների պտղաբերութեամբ: