Մեր փիլիսոփայությունը

Վերափոխել մարդկանց կյանքը կրթությամբ

Մեր նպատակը

Կրթության համակարգային փոփոխություն
Մեր առաքելությունը

Ստեղծել

որակյալ, օրինակելի կրթական համակարգ

Կերտել

ուսյալ և արժեքներ կրող
սերունդներ

Միավորել

հասարակությանը կրթության
առաքելությամբ

Ձևավորել

կրթությանն աջակցող
համայնքներ
Ազդեցություն
125 000 երեխա
125 000 երեխա
«Այբ»-ի տարբեր ծրագրերում տարեկան ներգրավված է ՀՀ և Արցախի դպրոցների 125 հազար երեխա:
46 200 000 դոլար
46 200 000 դոլար
«Այբ»-ի ներդրումները կրթության մեջ:
800+ բարերար
800+ բարերար
«Այբ»-ի բարերարների համայնքում՝ ավելի քան 800 անհատ բարերարներ և կազմակերպություններ:
1100+ դպրոց
1100+ դպրոց
«Այբ»-ն իր ծրագրերով աջակցում է ավելի քան 1100 դպրոցի (ՀՀ և Արցախի դպրոցների 70%-ին):
750 573 մասնակից
750 573 մասնակից
«Այբ»-ի կրթական մրցույթների մասնակից սովորողները ՀՀ-ից, Արցախից և սփյուռքից։
9000+ ուսուցիչ
9000+ ուսուցիչ
«Այբ»-ի մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրերում ներգրավված ուսուցիչները Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից:

«Այբ»-ի մարդիկ

Այբական գաղափարի շուրջ համախմբված են մարդիկ, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և ձգտում են միասնական ներդրմամբ ստեղծել Հայաստանում բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր։ 

Արթուր Ջանիբեկյան

«Այբ»-ի նախագծերն ընդլայնվում են, և պատմությամբ, մշակույթով ու բնավորությամբ միավորված մարդկանց գաղափարների միասնականությունը մեզ է՛լ ավելի ուժեղ է դարձնում։

Հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր

«Ստարտափ Արմենիայի» և «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հիմնադիրն է, «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի հեղինակը։ Նարեկացու գաղափարների կրող է, որի բարերարությամբ է 2018 թվականին Գրիգոր Նարեկացու արձանը կանգնեցվել Վատիկանի պարտեզում։

ՈՒՀԱ-ի թիմի իր ընկերների հետ հիմնադրել է Comedy Club ակումբային շոուն, որն ըստ «Ֆորբս» ամսագրի մտել է ռուսական ամենահաջողված կոմերցիոն նախագծերի առաջին տասնյակի մեջ։ 

Դավիթ Փախչանյան

«Այբ»-ն իրենց ոլորտում կայացած մարդկանց համայնք է, որը միավորված է մեր երկրի ապագան կրթության միջոցով վերափոխելու գաղափարով։

Գործարար, բարերար, ֆիզիկոս

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի համահիմնադիրներից, եղել է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 

Ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը, սովորել Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում, եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։

Անահիտ Ադամյան

Այսօրվա կրթությունը վաղվա պետության դեմքն է. հզոր ապագան կերտվում է դպրոցներում։

Տնտեսագետ, բարերար

Անահիտ Ադամյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչպես նաև «Երևան Մարաթոնի» կազմակերպիչ, 10 տարուց ավել եղել է «Այբ» ավագ դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Այժմ Civitta Armenia ընկերության բիզնեսի զարգացման տնօրենն է։ Ունի ավելի քան 15 տարվա փորձ բիզնես խորհրդատվության և ռազմավարության մշակման բնագավառում։ Մասնակցել է «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի ռազմավարության մշակմանը:
 
Դավիթ Սահակյան

Դպրոցն անվտանգ սխալվելու միջավայր է։

Կրթության կառավարիչ, «Այբ» դպրոցի տնօրեն

Դավիթ Սահակյանը «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի և  «Էորնեկյան» հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհուրդների անդամ է։ Եղել է «Այբ» դպրոցի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։  

2016-2018 թթ․ պաշտոնավարել է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։ 2018 թ․-ից զբաղեցրել է «Այբ» դպրոցի գործառնական տնօրենի պաշտոնը, իսկ 2020 թ․-ից դպրոցի գործադիր տնօրենն է։

Սիրարփի Ղասաբյան

Հաղթում է նա, ով հավատում է իր հաղթանակին։ Իսկ մեզ հավատացել և մեր մեջ ներդրում է ունեցել մի ամբողջ համայնք։

«Այբ» դպրոցի շրջանավարտ,  Reezalt Creative Labs մարկետինգային ընկերության հիմնադիր

Սիրարփի Ղասաբյանը 2011 թ․ ընդունվել է «Այբ» դպրոց։ Սա ամենաշրջադարձային տարին էր, քանի որ հենց այս կետից է սկսվել նրա կյանքի հագեցած ուսումնական և երիտասարդական գործունեության փուլը։ 

2013 թ. ավարտել է դպրոցն ու ընդունվել համալսարան, իսկ 2017 թ․ հիմնադրել իր առաջին բիզնեսը՝ Reezalt Creative Labs մարկետինգային ընկերությունը, որը լավագույններից է ոլորտում։

Տ. Մեսրոպ քահանա Արամյան

Կրթութեան գլխաւոր առաքելութիւնն է սովորողի սրտում վառել ընդմիշտ ճանաչելու կրակը եւ նրան դարձնել ճշմարտութեան յաւերժ փնտրող:

Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան, գիտնական, հասարակական գործիչ և ուսուցիչ

Տ. Մեսրոպը «Այբ» դպրոցի կրթական ծրագրի (Արարատյան բակալավրիատ) հեղինակն է և հոգաբարձության խորհրդի հիմնադիր նախագահը, «Այբ» և FAST հիմնադրամների համահիմնադիր, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի գլխավոր խմբագիրը և հիմնադիր տնօրենը, «Վեմ» ռադիոկայանի հիմնադիրը և տնօրենը, «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի սցենարիստը և պրոդյուսերը, սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն նոր թարգմանության հեղինակը։ 
 
Անահիտ Հովհաննիսյան

«Կրթությունը ամենահզոր զենքն է, որ կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար» (Ն. Մանդելա)

Անահիտ Հովհաննիսյանը 2011 թ․-ից «Այբ» դպրոցի հայոց լեզվի և գրականության առարկայախմբի ղեկավարն է, 2014 թ․-ից Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս, իսկ 2022 թ․-ից՝ «Այբ» կրթական հիմնադրամի ««Այբ» ակադեմիա» բաժնի ղեկավարը։ 

Բանասեր է, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ և ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ։ 2021 թ. ավարտել է Հարվարդի առցանց բիզնես դպրոցի «Դպրոցի կառավարում և առաջնորդություն» դասընթացը։ 
 
Միջոցառումներ

16/03/2024
Ավարտված

Քրիստոնեությունը և հայերը․ Ինքնություն և արժեքներ

Մարտի 16-ին՝ ժամը 18:30-ին, հրավիրում ենք բոլորին «Այբ» դպրոց՝ մասնակցելու «Ինքնություն և արժեքներ» շարքի նոր եթերաշրջանի առաջին հանդիպմանը։ Հանդիպման թեմա՝ «Քրիստոնեությունը և հայերը»
Իմանալ ավելին
16/12/2023
Ավարտված

Արժեքահեն կրթություն․ լուծումներ գտնելու հրամայականը

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ին, հրավիրում ենք բոլորին «Այբ» դպրոց՝ մասնակցելու «Ինքնություն և արժեքներ» շարքի տարեվերջյան հանդիպմանը։
Իմանալ ավելին
Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված